Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ակբա բանկի նոր գլխամասային գրա…

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը։
Նիկոլ Փաշինյանը շրջել է գրասենյակում, ծանոթացել ստեղծված պայմաններին, բանկի կողմից մատուցվող ծառայություններին։
Գրասենյակը կառուցել է իտալական «Ռենկո» ընկերությունը։
Շենքը համապատասխանում է LEED միջազգային սերտիֆիկացմանը, պահպանվել են բնապահպանական բոլոր կանոնները՝ ջրի և էներգիայի խնայողությունից մինչև օդի որակ ու կանաչ գոտիների ստեղծում։
Այն զբաղեցնում է շուրջ 14650 քառակուսի մետր տարածք, նախատեսված է ավելի քան 1000 աշխատակցի համար։
Միջոցառման շրջանակում բացվել է նաև Ակբա բանկի առաջին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանին նվիրված հուշատախտակ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով