Ֆուտբոլի Ազգերի լիգայի C2 խմբի 4-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին …

Ֆուտբոլի Ազգերի լիգայի C2 խմբի 4-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մրցեց Չեռնոգորիայի հետ:
Պոդգորիցայում կայացած խաղի առաջին կեսում գնդակին ու խաղին հիմնականում տիրում էին Չեռնոգորիայի հավաքականի ֆուտբոլիստները: Հայաստանի ընտրանու անդամները հակագրոհների վրա էին դրել շեշտը:
Առաջին կեսում հավաքականներից և ոչ մեկը չիրացրեց իր պահը: Երկրորդ կեսում ազգային ընտրանիները շարունակում էին փոխանակվել գրոհներով, սակայն գրոհների եզրափակիչ հատվածը չէր ավարտվում գոլերով:
Խաղի վերջնամասում Չեռնոգորիան մնաց 10 ֆուտբոլիստով՝ ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Լոնչարը: Ի վերջո, այս խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:
Չեռնոգորիա-Հայաստան՝ 0:0:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով