ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորն արդեն որերորդ անգամ խաթարում է նիստի բնականոն ընթացքը, և եթե այդպես շարունակվի, նրան դահլիճից դուրս է հանելու։«Ես իրեն դուրս եմ հանելու 1 օրով, հետո՝ 7 օրով, հետո կարող ա դուրս հանելու տեղը դուրս շպրտեմ, հետո կարողա շպրտենք, հետո կարողա խմբակային մի հատ բոլորին ցույց տանք՝ որը որից հետո ա։
Տիրություն արեք ձեր սուբյեկտին։ Որևէ մեկը ձեր մեջ չկա, որ գա, մեզ ասի՝ թալանչի, թալանչին ձեր քաղաքական կուսակցությունն է»,- հայտնել է Ռուբինյանը։
🔻 ԱԺ հերթական նիստին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կատարել է պետական միջոցների վատնում և կոչ արեց պատգամավորներին պարգևավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։ Ղազարյանի ելույթից…
Թողնել պատասխան