Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Ռուզաննա Երեմյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվել է զեկույցում ներկայացված՝ անչափահասի նկատմամբ ենթադրյալ սեռական ոտնձգության և ինքնախեղման դեպքերին իրավապահների արձագանքով՝ հարցնելով, թե արդյոք դրանք ուսումնասիրվում են և արժանանալու են իրավական գնահատականի։
«Ես, ճիշտն ասած, չեմ կարող ասել՝ քրեական գործ հարուցված է, թե չէ, բայց ես գիտեմ, որ մեր իրավապահները զեկույցն ուսումնասիրում են։ Եվ վստահ եմ, որ բոլոր այն դեպքերում, երբ կլինի քրեական գործ հարուցելու առիթ, նրանք դա կանեն։ Եվ այսքանը, ուրիշ բան չեմ կարող ասել»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ զեկույցում ներկայացված տեղեկությունը հիմնված է վկայության վրա, որտեղ խոսվում է կոնկրետ անձի, ժամանակի, դեպքի և հանգամանքների մասին։ Նրա խոսքով՝ իրավապահների արձագանքի անհրաժեշտությունը բխում է ՀՀ օրենսդրությունից։

Թողնել պատասխան