🚌 Դպրոցական ավտոբուսների ծրագիրը փորձնական է, և եթե կոնկրետ երթուղիներում լինեն մատչելիության կարիք ունեցող աշակերտներ, կառավարությունը կլուծի խնդիրը կամ կփոխհատուցի տեղափոխման ծախսերը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով ավտոբուսների մատչելիության վերաբերյալ հարցին։
💰 Վարչապետը նշել է, որ ծրագիրը չի սահմանափակվում միայն տրանսպորտային միջոցներով. որոշ դեպքերում պետությունն ուղղակի տրամադրում է տեղափոխման ծախսի փոխհատուցում։
🛠 Անդրադառնալով նոր ավտոբուսների տեխնիկական պայմաններին և անվտանգությանը՝ նա ընդգծել է.
🔹 Ավտոբուսները 60 կմ/ժ-ից բարձր արագություն զարգացնելու հնարավորություն չունեն։
🔹 Հոծ գիծը հատելիս գործում է ազդանշանային համակարգ, որը զգուշացնում է վարորդին։
🔹 Սրահներն ապահովված են օդորակիչներով, ամրագոտիներով և պատշաճ հարմարավետությամբ, իսկ երթևեկության ժամանակը բավականին կարճ է (օրինակ՝ Աճարկուտից ճանապարհը տևում է 5 րոպե)։
🎓 Նրա խոսքով՝ ֆիզիկական և բովանդակային ենթակառուցվածքներն ու պատշաճ մանկավարժական կադրերն անբաժանելի են կրթական ոլորտի բարեփոխումներից։

Թողնել պատասխան