Մամուլը գրում էՆիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՞, որ և՛ նախկին, և՛ հենց իր իշխանության…

📬📬📬 Մամուլը գրում է
🔺Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՞, որ և՛ նախկին, և՛ հենց իր իշխանության օրոք ՀՀ ԶՈւ զինվորները հիմնականում մոլորվել են կամ առևանգվել, ընդ որում՝ ՀՀ ինքնիշխան տարածքում. «168 ժամ»
🔺2009 թվականին Ավետիք Օրդյանին մեղադրանք է առաջադրվել՝ բազմիցս խաբեության միջոցով տարբեր անձանցից հափշտակել է բջջային հեռախոսներ, ոսկյա մատանի, ոսկյա շղթա, գումարներ և այլ ոսկյա զարդեր. «Ժողովուրդ»
🔺Ամեն կերպ փորձում են մեղմել կատարվածը կամ ընդհանրապես խլացնել դրա վերաբերյալ ոչ միայն ընդդիմադիրների, այլև հանրության հնչեցրած սուր արտահայտությունները. «Փաստ»
🔺«Չեմ ուզում տեսնել այն դահլիճը, որտեղ մի թթու խոսքի համար մարդիկ այնպիսի քայլերի են դիմում, որ հետո ստիպված են լինում ներողություն խնդրել». ԱԺ նախկին նախագահ. «Հրապարակ»
🔺Փաշինյանը հայ զինվորին ասում է՝ եթե հանկարծ գերեվարվես, մոլորվես, հայրենիքը քեզ տեր չի կանգնելու, քանի որ… չունի Ադրբեջանի հետ փոխանակելու գերի. «168 ժամ»
🔺Այս պահի դրությամբ Փաշինյանը շատ ամուր է նստած իր աթոռին, և առնվազն այս պահի դրությամբ որևէ լուրջ սպառնալիք նրա իշխանությանը չկա. Հրանտ Միքայելյան. «Փաստ»
🔺Դա դիվերսանտի վարք չէ, դիվերսանտն ի՞նչ գործ ունի՝ մտնի մեկի տուն, պառկի: Դիվերսանտն ինչ-որ խնդիր է լուծում. սահմանապահ զորքերի նախկին հրամանատար. «Հրապարակ»
Մամուլի տեսությունն ամբողջությամբ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով