Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանձ…

Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն։
Այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատությունում խնամք ստացող անձանց իրավունքների ապահովման վիճակին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև դիտարկվել է նախորդ մշտադիտարկման այցերի ընթացքում բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցների ընթացքը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով