🇦🇲🇮🇷 Այն, ինչ հեռարձակվել է, ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հունվարի 30-ին համացանցում տարածված տեսանյութին, որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով Ղարաբաղի մասին երգ են երգում։
🗣 «Նախ շատ կասկածելի է ու բազմաթիվ հարցեր է առաջացնում այդ տեսանյութը, և պետք է այն ուսումնասիրվի։ Անկեղծ ասած` ես էլ եմ նայել ու լսել, սակայն հստակ չէր լսվում, թե նրանք ինչ են ասում։ Մեր դիրքորոշումը հետևյալն է` ովքեր ռասիստական ու ազգայնական լոզուգներով են հանդես գալիս, նրանք ոչ Իրանի ժողվորդի ներկայացուցիչներ են, ոչ էլ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշում արտահայտողները։
🔸 Նման կասկածելի գործողությունները չպետք է կասկածի տակ դնեն ՀՀ–ի նկատմամբ Իրանի դիրքորոշումները, ինչպես նաև ազդեն երկու երկրների հարաբերությունների վրա։ Դուք շատ ուշադիր ու զգոն պետք է լինեք, որ նման իրողությունների ալիքի վրա չհայտնվեք ու ձեզ այդ ուղղությամբ չտանեն»,– ասաց դեսպանը։|armeniasputnik.am|

Leave a Reply