Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային…

🏢 Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական շահերի, հանցավոր գործողությունների հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 14,5 մլն դրամի գույքային վնաս:
⚖️ Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս պետության կարիքների համար համայնքային հիմնարկի հետ կնքված պայմանագրի շրջանակներում, առանց բավարար հիմնավորման հաստատել է վճարման հանձնարարականներ, որի արդյունքում իրավաբանական անձին վճարվել է 22 մլն դրամ: Նշված գումարից, սակայն, շուրջ 14,5 մլն դրամի ապրանք փաստացի չի մակատակարարվել հիմնարկին, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
[Հակակոռուպցիոն կոմիտե]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով