Շինարարների փողոցում իրավիճակը լարված է վաղ առավոտից. քաղաքապետարանը տեխնիկա է …

‼️ Շինարարների փողոցում իրավիճակը լարված է վաղ առավոտից. քաղաքապետարանը տեխնիկա է բերել շինությունները ապամոնտաժելու համար, իսկ կրպակատերերն ու վարձակալները ակցիա են անում ու ժամանակ պահանջում:
🗣 Աջափնյակի ղեկավար Սերոբ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ 13 շինություն է քանդվելու այսօր, 2 շինություն, որոնք ունեն դատարանի արգելանք, այսօր չեն քանդվելու: Նրա խոսքով՝ նախորդ անգամ 42 շինություն է ապամոնտաժվել։
📌 Ակցիա իրականացնող քաղաքացիներին միացել է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը: Աջափնյակի թաղապետը մեղադրեց Մանուկյանին, թե նա միացել է ցուցարարաներին, քանի որ նրա աներոջ բենզալցակայանը նույն փողոցում է՝ մի փոքր վերև: Նա նշեց, որ այդ բենզալցակայանի օրինականության հարցը քննարկվելու է առաջիկայում: Մանուկյանը, ի պատասխան այս մեղադրանքների, լրագրողներին հայտնեց, որ որ այդ շինությունը օրինական է:
Տեսանյութը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի
բնակիչներից երկուսը, որ օրերս բողոքի ակցիա էին իրականացրել, դիմել էին Վարչական դատարան, եւ այսօր ստացել են հայցի ապահովման միջոց կիրառելու երկու որոշումներ։ Դրանցով դատարանը պարտավորեցրել է Երևանի քաղաքապետարանին ձեռնպահ մնալ Շինարարների փողոցի 15/16 եւ 15/14 հասցեների անշարժ գույքի քանդմանը կամ ապամոնտաժմանն ուղղված ցանկացած գործողություն կատարելուց:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով