Ադրբեջանում տարակուսանք են հայտնել՝ կապված Ալիևի հասցեին Թուրքիայից հնչող հայտա…

🇦🇿🇹🇷 Ադրբեջանում տարակուսանք են հայտնել՝ կապված Ալիևի հասցեին Թուրքիայից հնչող հայտարարության հետ:
🔸 «Վերջին շրջանում որոշ թուրքական մեդիա հարթակներում և սոցցանցերում Ադրբեջանի դեմ իրականացվող կողմնակալ տեղեկատվական արշավը, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից որոշ պատգամավորների և Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի կողմից մեր երկրի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները լուրջ մտահոգություն և ափսոսանք են առաջացնում:
🔸 «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի էության խեղաթյուրումը, այն Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու և ադրբեջանական հասարակությանը արտաքին քաղաքական ու գաղափարական մոտեցումներ պարտադրելու հիմք դարձնելն անթույլատրելի է։
🔸 Ակնկալում ենք, որ Թուրքիայի համապատասխան քաղաքական շրջանակները պատասխանատվությամբ կմոտենան այս զգայուն հարցերին, կհարգեն Ադրբեջանի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը և զերծ կմնան այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել մեր հարաբերությունների վրա»,- ասվում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև միջխորհրդարանական հարաբերությունների հարցերով Ադրբեջանի խորհրդարանի աշխատանքային խմբի հայտարարության մեջ: |news.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով