Ժամը 09:00-ի դրությամբ Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի,…

❄️ Ժամը 09:00-ի դրությամբ Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնացքում ձյուն է տեղում։
🚧 Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սարավան-«Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է:
🌫 «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է:
‼️ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *