Բյուջեի նվազման ֆոնին գիտնականներին՝ «իրենց աշխատանքը լուռ շարունակելու» կոչ Կառ…

Բյուջեի նվազման ֆոնին գիտնականներին՝ «իրենց աշխատանքը լուռ շարունակելու» կոչ
💰 Կառավարությունն այսօր Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին հատկացրեց 2․35 մլրդ դրամ, որից մոտ 1․6 մլրդ դրամը կուղղվի գիտասարքերի ձեռքբերմանը և մոտ 800 մլն դրամը՝ հետազոտական դրամաշնորհներին։ 
❗️ Մինչդեռ 2025-ի ավարտին Կառավարությունը նշում էր, որ բավարար միջոցների առկայության դեպքում դրամաշնորհներին մոտ 1․1 մլրդ դրամ կհատկացնի, իսկ գիտասարքերի ձեռքբերմանը՝ մոտ 5․2 մլրդ դրամ։
🔬 Այսօր հատկացված հավելյալ միջոցները կբավարարեն երեք դրամաշնորհային ծրագրեր սկսելու և մի քանի գիտասարքեր գնելու համար։ Իսկ 2027-ին հնարավոր չի լինի նոր գիտասարքերի ձեռքբերման ու դրամաշնորհային մրցույթներ հայտարարել, քանի որ նախատեսված բյուջեում չկան բավարար միջոցներ։
🔗 Կարդալ ավելին

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով