Կենսաբազմազանության պահպանությունը պետք է առաջնահերթություն լինի ոչ միայն Շրջակա…

Կենսաբազմազանության պահպանությունը պետք է առաջնահերթություն լինի ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարությունների, այլև ամբողջ հասարակության համար:
Այս մասին COP17-ի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:

«Հայաստանի նախագահության գլխավոր ուղերձներից մեկը՝ կենսաբազմազանությունը չի կարող մնալ միայն Շրջակա միջավայրի նախարարությունների պատասխանատվության ներքո, այն պահպանելը պետք է առաջնահերթություն լինի, ահա թե ինչու մենք շեշտադրում ենք համակառավարական և համահասարակական ներգրավվածությունը»,- նշեց նախարարը:

Համբարձում Մաթևոսյանը հավելեց՝ COP17-ը հյուրընկալելը Հայաստանի համար և՛ միջազգային մեծ պատասխանատվություն է, և՛ եզակի հնարավորություն՝ ամրապնդելու բնության համար գործողությունները մեր երկրում:

«Հայաստանի արտակարգ կենսաբազմազանությունը մեր ամենամեծ ազգային ակտիվներից է, կապիտալներից է, նրա պաշտպանությունը պահանջում է էկոհամակարգերի ավելի ուժեղ պահպանում և վերականգնում, պահպանվող տարածքների ավելի արդյունավետ կառավարում, բարելավված մոնիթորինգ և կենսաբազմազանության ավելի մեծ ինտեգրում տնտեսական և զարգացման որոշումների մեջ»,- նշեց Մաթևոսյանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով