ՀՀ պետական բյուջեում գիտության ֆինանսավորման շուրջ քննարկումների ֆոնին սեփական …

‼️ ՀՀ պետական բյուջեում գիտության ֆինանսավորման շուրջ քննարկումների ֆոնին սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալներ Արտուր Մովսիսյանը և Մկրտիչ Այվազյանը:
✍️ Համապատասխան որոշումները ստորագրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
🔸 Նախարարի մեկ այլ որոշմամբ Կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Լիլիթ Մկրտչյանը, որը մինչ այս Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն էր:
📌 Հիշեցնենք, որ 2027-ի բյուջեի նախագծի հրապարակումից առաջ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
Ռազմավարությունն ու բյուջեն չեն համընկնում․ գիտության ֆինանսավորումը 2027-ին

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով