Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում COP17-ի շրջանակում հանդիպե…

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում COP17-ի շրջանակում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։
Հանդիպման մասին հայ նախարարը մանրամասներ է հայտնել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 
«Քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի հաստատման արդյունքում բացվող հնարավորությունները։
Անդրադարձ ենք կատարել սանիտարական և անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների փոխադրման և տարանցման ընթացակարգերին։
Մտքեր ենք փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և տնտեսական օրակարգին առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ»,– նշված է գրառման մեջ։
https://armenpress.am/hy/article/1263051

Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում COP17-ի շրջանակում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով