Դատարանը մերժել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Էդգար Ղազարյանի դեմ նե…

📌 Դատարանը մերժել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Էդգար Ղազարյանի դեմ ներկայացրած 2 միլիոն դրամի հայցը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ «Դատալեքսի»՝ Սիմոնյանը դատարան էր դիմել՝ պահանջելով Ղազարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները։ Հայցով նախատեսվում էր, որ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում առնվազն հինգ աշխատանքային օրով պետք է հրապարակեր հերքում՝ «Ես՝ Էդգար Ղազարյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին» վերնագրով։
Հերքումը վերաբերում էր 2026-ի մարտի 9-ին 168․am կայքում և լրատվամիջոցի YouTube-յան ալիքում հրապարակված «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱ. Թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ» տեսանյութին։
🔗 ԱՎԵԼԻՆ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով