«Ամուլսարը պետք է մնա սար»․ հանքի շահագործման դեմ պայքարը շարունակելու կոչեր՝ Եր…

«Ամուլսարը պետք է մնա սար»․ հանքի շահագործման դեմ պայքարը շարունակելու կոչեր՝ Երևանում
Ամուլսարի հանքի շահագործման պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 17-ին, Երևանի Կոնսերվատորիայի այգում հավաքված բնապահպաններն ու ակտիվիստները հայտարարեցին, որ հանքի բացումը պայքարի ավարտ չեն համարում։ Նրանք բարձրաձայնեցին ջրային ռեսուրսների ու մարդկանց առողջության համար հնարավոր վտանգները, վիճարկեցին ծրագրի բնապահպանական և իրավական հիմքերը և կոչ արեցին շարունակել քաղաքացիական պայքարը։
Միջոցառմանը հրավիրվել էին մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ջերմուկի ու հարակից բնակավայրերի բնակիչներ: Բանախոսների ընդհանուր պահանջն էր՝ Ամուլսարը պետք է մնա սար, իսկ հանքի շահագործումը թույլատրելու գործընթացը պետք է քննության առարկա դառնա։
Իրավաբան Նազելի Վարդանյանը նշեց, որ Ամուլսարի շահագործման ռիսկերի մասին տարիներ շարունակ է խոսվել, ինչպես նաև տեղ գտել տարբեր փաստաթղթերում։ Նա անդրադարձավ 2012 թվականին Սևանա լճի պահպանության հարցերով զբաղվող ակադեմիական հանձնաժողովի եզրակացությանը, որը բացասական էր։
🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ
Կոնսերվատորիայի այգում տեղի ունեցավ Ամուլսարի թեմայով հանրային քննարկում։  «Ամուլսարի հարցը շարունակում է մնալ Հայաստանի բնապահպանական և հանրային նշանակության կարևորագույն խնդիրներից մեկը։ Հանքի շահագործման հեռանկարը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ կապված ջրային…

«Ամուլսարը պետք է մնա սար»․ հանքի շահագործման դեմ պայքարը շարունակելու կոչեր՝ Երևանում

COP17-ի նկատմամբ, սակայն, բնապահպանի վերաբերմունքը թերահավատ է։ Նա քննադատեց բնապահպանական միջազգային հանդիպումները՝ դրանք…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով