Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և…

🇷🇺🇺🇸Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հանդիպումը։
🛳 Պուտինը հանդիպման ժամանակ ասել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դիզելային վառելիքի  գործարքի շրջանակներում արդեն նախապատրաստվում են մի քանի լցանավերի մեկնումը, որոնք կմեկնեն երկու-երեք օրից։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կարող է ԱՄՆ-ին մեծ քանակությամբ հանքային պարարտանյութեր մատակարարել։
👴🏼 Կողմերի միջև հանդիպման սկզբում նաև հայտարարվել է, որ Ռուսաստանն ազատ է արձակել ամերիկացի 74-ամյա Սթիվեն Հաբբարդին, որը դատապարտվել էր Ուկրաինայի կողմից պատերազմին որպես վարձկան մասնակցելու համար։
📌 Հետաքննիչների տվյալներով՝ Հաբբարդը բնակվում էր Ուկրաինայում 2014 թվականից, իսկ 2022 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել Խարկովի մարզի Իզյումի տարածքային պաշտպանության գումարտակի հետ։ Նրան տրամադրվել է զենք, զինամթերք և համազգեստ, իսկ նրա ամսական աշխատավարձը կազմել է առնվազն 1000 դոլար։ Նույն թվականի ապրիլին նա ձերբակալվել է ռուսական զինվորականների կողմից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով