Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մտնում են հասունության փուլ. բոլոր խն…

🇦🇲🇷🇺 Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մտնում են հասունության փուլ. բոլոր խնդիրներով և տեսակետների հնարավոր տարբերությամբ հանդերձ` երկու կողմերն էլ ըմբռնում են այդ հարաբերությունների կարևորությունը: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
🗣 Իհարկե, Ռուսաստանը չի կարող մտահոգություն չհայտնել արտաքին ուժերի կողմից լրացուցիչ լարվածություն առաջացնելու փորձերի վերաբերյալ։ Դիվանագետի կարծիքով` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը չեն կարող հավակնել, որ երկկողմ հարաբերությունները լինեն ինչ-որ ստերիլ մթնոլորտում, որի վրա արտաքին միջավայրը ոչ մի ազդեցություն չի ունենա: Բայց կա ընկալում՝ չեզոքացնելու այն նպատակադրված լարվածությունը, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ որ ուժեր փորձում են ներմուծել դրսից:
🔸 Հարաբերությունների ամրության կարևոր գործոններից մեկը դեսպանը համարում է վստահությունը։ Ռուսաստանի և Հայաստանի հասարակությունները պետք է զգան, որ կողմերը ծածուկ օրակարգ չունեն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *