Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակութ…

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է գտնվում Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեի հրավերով։
Աշխատանքային այցի շրջանակում Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Գիորգի Գվարաքիձեին և քննարկել երկու երկրների դատախազությունների միջև ձևավորված համագործակցության զարգացման հեռանկարները, քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցերն ու անդրազգային հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները։
Աննա Վարդապետյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև ձևավորված մասնագիտական սերտ կապերն ու փոխադարձ վստահությունն՝ ընդգծելով, որ արդյունավետ համագործակցության հիմքում ոչ միայն միջազգային պայմանագրերով սահմանված իրավական մեխանիզմներն են, այլև գործընկերների միջև անմիջական, օպերատիվ և կառուցողական հաղորդակցությունը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով