Խոսելով համընդհանուր հայտարարագրման համատեքստում սոցիալական որոշակի ծախսերի՝ մի…

💬 Խոսելով համընդհանուր հայտարարագրման համատեքստում սոցիալական որոշակի ծախսերի՝ մինչեւ 100 հազար դրամ վերադարձի հնարավորության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերադարձի ենթակա ծախսեր են, օրինակ, ատամնաբուժական ծառայությունը, երգի, պարի, լեզվի, ֆուտբոլի եւ այլ սպորտաձեւերի վճարովի դասերը։
Հարկ է նշել, սակայն, որ ՀՀ-ում գործող իրավակարգավորումների համաձայն՝ առանձին բժշկական ծառայությունների ծախսերը վերադարձի ենթակա չեն։
📄 Ինչ վերաբերում է արվեստի, սպորտի տարբեր ուղղությունների եւ լեզվի դասընթացներին, այդ ծախսերը ինքնին վերադարձի ենթակա չեն, դրանք կփոխհատուցվեն միայն, եթե երեխան հաճախում է հատուկ ուղղվածություն ունեցող հանրակրթական որեւէ քոլեջ կամ ուսումնարան, այսինքն՝ արվեստի կամ սպորտի դասաժամերը հանդիսանում են նրա բուն հանրակրթական դասընթացի մի մասը, այլ ոչ թե արտալսարանական պարապմունք մասնավոր որեւէ հաստատությունում։
📎 Կարդալ ավելին

Սոցիալական ծախսերի փոխհատուցման ուղղությունների մասին վարչապետի խոսքերը շփոթեցնող են

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *