հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանները, չունենալով այլ ելք, դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով որպես միջանկյալ միջոց պահանջել ՀՀ իշխանություններից վերադարձնել Սամվել Մայրապետյանի անձնագիրը, ինչպես նաև հնարավորություն տալ նրան մեկնել ՀՀ-ից՝ Գերմանիայում անհետաձգելի բուժում ստանալու նպատակով, քանի որ նրա կյանքը և առողջությունը վտանգված են:
Հունվարի 3-ին, այսինքն ընդամենը մեկ օրվա ընթացքում, ՄԻԵԴ-ը կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում և հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով անհապաղ տեղեկացնել, թե որո՞նք են Սամվել Մայրապետյանի անձնագիրը ՀՔԾ-ի կողմից պահելու փաստական և իրավական հիմքերը, և թե արդյո՞ք, ելնելով Սամվել Մայրապետյանի առողջական ներկա վիճակից, հնարավոր է կազմակերպել նրա բուժումը ՀՀ-ում։