Հայաստանն աջակցում է ապաշրջափակման գաղափարին, բավականին կառուցողական առաջարկներ…

🇦🇲 Հայաստանն աջակցում է ապաշրջափակման գաղափարին, բավականին կառուցողական առաջարկներ է արել Ադրբեջանին ու ակնկալում է Ադրբեջանի դրական վերաբերմունքն այդ հարցին։ Մենք վստահ ենք, որ այն պայմաններով և ձևով, որով մենք տեսնում ենք այդ ապաշրջափակումը, իրականում այն մեծ տնտեսական և ոչ միայն օգուտներ կբերի տարածաշրջանին, Հարավային Կովկասին, Ադրբեջանին, նաև Վրաստանին:
🔸 Այնտեղ հիմնարար սկզբունքներ կան՝ երկրների տարածքային ամբողջականություն, երկրների սուվերենությունը ենթակառուցվածքների նկատմամբ, երկրների ազգային օրենսդրությունների կիրառումը՝ յուրաքանչյուրի համար։
🔸 Բնականաբար, հասկանալով, որ 21-րդ դարը պարզեցումների, լոգիստիկ անցումների դար է, բոլորը բոլորի հետ փորձում են հասնել պարզեցումների, մենք ևս Ադրբեջանի հետ, եթե և երբ ապաշրջափակվենք, տեսնում ենք որոշակի պարզեցված ընթացակարգեր, որոնք կարող են կիրառվել և դրանից կրկին և՛ մենք, և՛ Ադրբեջանը կարող ենք շահել:
[ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ վրացի գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ] |civilnet.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *