Ահազանգեր կային, որ շուկան թանկ է, ուզում էինք համոզվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր այցելել էր գումի շուկա՝ ծանոթանալու գյուղմթերքի գներին:
«Ահազանգեր կային, որ շուկան թանկ է, ուզում էի համոզվել: Հիմնականում համոզվեցի, որ օրինակ, պոմիդորի, վարունգի, սմբուկի ու մի շարք սեզոնային կարևոր բանջարեղենների գները, իսկապես, տարօրինակ բարձր են, և, ընդհանրապես, տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցային լոլիկ և վարունգ է հայտնվել շուկայում, որովեհտև Հայաստանում այս սեզոնին պետք է, որ դաշտի բանջարեղեն լինի», — նշեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ խնդիր կա, բայց պետք հասկանալ, թե խնդիրը որն է՝ ջրի բացակայությունը, թե այն,որ ջուր կա, բայց չարաշահումներ են տեղի ունենում. «Քանի դեռ հիմնավոր բան չկա, չեմ կարող պնդումներ անել»:
Դիտարկմանը, թե գներին ծանոթանալուց հետո, ո՞րն է լինելու հաջորդ քայլը, Փաշինյանը նշեց.
«Հիմա ԿԲ նախագահի հետ հանդիպման եմ գնում՝ գնաճի քննարկման»:
aysor.am