Հայաստանի ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային …

💰 Հայաստանի ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ վճարած շուրջ 102 մլրդ դրամ հարկերով։ Նախորդ տարվա 71 մլրդ դրամի համեմատ աճը կազմել է 43%:
📱 Երկրորդ տեղում «Մոբայլ սենթր արթ» ընկերությունն է, որի վճարած հարկերը հասել են 66,7 մլրդ դրամի՝ նախորդ տարվա 46,1 մլրդ դրամի փոխարեն։
🥉 Երրորդ հորիզոնականում հայտնված «Գրանդ տոբակո»-ն ավելի է ամրապնդել իր դիրքերը՝ վճարելով 63,5 մլրդ դրամ հարկ, նախորդ տարվանից 15%-ով ավելի:
⛽️ «Գազպրոմ Արմենիա»-ն, չնայած հարկային վճարումների որոշակի նվազմանը, պահպանել է իր դիրքերը քառյակում՝ վճարելով 46,9 մլրդ դրամ, իսկ նախորդ տարի՝ 48,5 մլրդ դրամ։
🛋 «Վեստա» խանութների ցանցի սեփականատեր «Փրիթի ուեյ»-ը եզրափակում է հնգյակը՝ 36,3 մլրդ դրամ վճարած հարկերով։
📍 Առցանց առևտրի հարթակ «Վայլդբերրիզ»-ը հայտնվել է ութերորդ հորիզոնականում՝ վճարելով 21,3 մլրդ դրամ հարկ։
[ՊԵԿ] |civilnet.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *