Տիգրան Ավինյանը հայտնել է, որ փետրվարի 11-ի ավագանու նիստին առաջարկելու են սակա…

🚌 Տիգրան Ավինյանը հայտնել է, որ փետրվարի 11-ի ավագանու նիստին առաջարկելու են սակագների միասնական տոմսային փաթեթների հետևյալ փոփոխությունները
▫️«10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։
▫️300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։
▫️1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
▫️7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
📌 Առաջիկայում Երևանի ավագանու նույն նիստի ընթացքում կհայտարարվի նաև այլ փոփոխությունների և լրացումների մասին, որոնք համակարգը երևանցիների համար ավելի հարմարավետ և արդյունավետ կդարձնեն», – գրել է Ավինյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *