Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի թանկացման համար առաջնորդվել է հաշվարկով, որը նա…

Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի թանկացման համար առաջնորդվել է հաշվարկով, որը նախկին իշխանությունները մերժել են. Պիպոյան
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ընթերցեց Երևանի քաղաքապետարանի ուղարկած պաշտոնական պատասխանը այն հարցին, թե ինչ հիմքով է թանկացել տրանսպորտի սակագինը:
💬 «Տրանսպորտի ոլորտում ծախսերի հաշվարիկի բաղադրիչների համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետի 24.09.2013թ. N 4721-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից հաստատված չափորոշիչները Երևան քաղաքում ավտոբուսի ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկ-հիմնավորումը, որի մասով կիրառվել է 2013-2024թթ. ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հաշվարկված գնաճի միջինացված ցուցանիշ»:
Մեկ այլ հարցի, թե ինչ ծախսեր են արվել, և ինչ մուտքեր են դիտարկվել, որոնք ազդելու են տրանսպորտի ինքնարժեքի վրա, քաղաքապետարանից պատասխանել են. «Վերջին տարիներին մայրաքաղաք ներկրված նոր ավտոբուսների վրա գովազդ չի տեղադրվել, և որպես դրամական մուտքեր դիտարկվում են բացառապես ուղևորափոխադրումներից գոյացող գումարները»:
🗣 Պիպոյանը մատնանշեց. «Ծախսերը դիտարկում են ամեն ինչը, ներառել են նաև մետրոյի ծախսերը, բայց մուտքեր դիտարկել են բացառապես ուղևորափոխադրման մուտքերը՝ մոռանալով՝ նույն մետրոյում ինչքան գովազդ կա»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *