Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով համընդհ…

📌 Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրի մասին որոշմանը։ Վարչապետը նշել է, որ քաղաքացիներից այս թեմայով բազմաթիվ հարցեր է ստացել, ապա անդրադարձել նման որոշման պատճառներին։
🔸 Վարչապետի խոսքով դրա պատճառները շատ են, դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարում կառավարության հետևողականությունն է։ Նիկոլ Փաշինյանը նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը հիմնավորում է նրանով, որ պետական պաշտոնյաների հայտարարագրման համակարգը չի ծածկում այն հայտնի դեպքերը, երբ, իր խոսքով, զոքանչի, բաջանաղի, քենու, դասարանցու միջոցով գործում են կոռուպցիոն սխեմաներ: Փաշինյանի վստահեցմամբ՝ այդ նոր համակարգով պաշտոնյանների այդ բարեկամները մտնում են համընդհանուր հայտարարագրման համակարգ. «Սրանով լուծում ենք հակակոռուպցիոն պայքարի շղթայի ամբողջացման հարցը»,- նշեց նա։
📝 Բացի այդ, վարչապետի կարծիքով համակարգը կնպաստի սոցիալական քաղաքականությունն ավելի հասցեական դարձնելուն։ Օրինակ, եթե քաղաքացին օգտվում է սոցիալական նպաստից, բայց բանկում ունի մեծ ավանդ, ապա սա կօգնի, որ այդ սոցիալական նպաստի միջոցները ուղղվեն այն մարդկանց, որոնք ավելի շատ ունեն դրա կարիքը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *