Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրառում …

🌐 Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրառում էր կատարել՝ նշելով․ «ԱԱԾ աշխատակիցները փորձում են ինտերնետ պրովայդերներին պարտադրել գաղտնահսկող սարքերի գնումներ և տեղադրումներ պրովայդերի սարքերի շարքում, այնպես, որ իրենք ազատորեն իմանան, թե ինտերնետի բաժանորդներ, ՀՀ բնակիչների ինտերնետ թրաֆիկը (ուր են մտնում, ինչ են կարդում, դիտում և այլն) ինչ բովանդակություն ունի. հստակ տեսնեն և դիտարկեն, գաղտնահսկեն այսպես ասած»։
📌 Նրա խոսքով՝ տեղական ինտերնետ պրովայդերները (մատակարարները), հատկապես մարզերում գործողներն այս մասին չեն համարձակվում հրապարակավ խոսել։
🗣 Factor.am-ի հետ զրույցում ԱԱԾ-ից նշել են, որ «ենթադրությունները չեն մեկնաբանում»՝ չպատասխանելով այլ հարցերի, Դատախազությունից էլ հայտնել են, որ «այս պահի դրությամբ պատշաճ հաղորդում և ուսումնասիրություն առկա չէ»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *