ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ«ԳԱՐՈՒՆԴ ՀԱՅԵՐԵՆ Է ԳԱԼԻՍ»Գարունդ հայերեն է գալիս, Ձյուներդ հայերեն ե…


ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
«ԳԱՐՈՒՆԴ ՀԱՅԵՐԵՆ Է ԳԱԼԻՍ»
Գարունդ հայերեն է գալիս, Ձյուներդ հայերեն են լալիս, Հայերեն են հորդում ջրերդ:
Հավքերդ երգում են հայերեն, Խոփերդ հերկում են հայերեն, Հայերեն են տոկում գրերդ:
Արևդ հայերեն է ծագում, Ծառերդ հայերեն են ծաղկում, Հայերեն են պայթում բառերդ:
Հունդերդ ծլում են հայերեն, Ձեռքերդ կռում են հայերեն, Հայերեն են լռում քարերդ:
Ձորերդ շնչում են հայերեն, Զոհերդ ննջում են հայերեն, Հայերեն են տանջում ցավերդ:
Որքան էլ ձեռքից գնացել, Դու էլի հային ես մնացել, Հայերեն են հառնում սարերդ:
Թող Աստված եղածը պահի, Եվ հետո ինչ էլ պատահի, Ձյուներդ հայերեն են լալու, Գարունդ հայերեն է գալու, ՀԱՅԵՐԵՆ ԵՆ ԳԱԼՈՒ ԴԱՐԵՐԴ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով