Իշխանության վտանգավոր կենտրոնացումը սակավաթիվ ծայրահեղ հարուստ մարդկանց ձեռքում…

🇺🇸 Իշխանության վտանգավոր կենտրոնացումը սակավաթիվ ծայրահեղ հարուստ մարդկանց ձեռքում վտանգավոր հետևանքներ կունենա, եթե չվերահսկվի նրանց կողմից իշխանության [հնարավոր] չարաշահումը։ Այսօր Ամերիկայում ձևավորվում է գերհարստության, իշխանության և ազդեցության օլիգարխիա, որը բառացիորեն սպառնում է մեր ողջ ժողովրդավարությանը, մեր հիմնական իրավունքներին և ազատությանը
🗣 Այս մասին չորեքշաբթի երեկոյան Օվալաձև գրասենյակից հղած հրաժեշտի ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
📍 Նախագահը չի ասել, թե ում նկատի ունի՝ օլիգարխիա ասելով։ Սակայն գաղտնիք չէ, որ երկրի խոշորագույն միլիարդատերերից մի քանիսը, ներառյալ՝ Իլոն Մասկը, սերտ կապեր են հաստատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: |amerikayidzayn.com|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *