Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրա…

📝 Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
🗣 «Նախ, կասկածելի է փաստաթղթի ստորագրման պահը։ Բայդենի պաշտոնավարման վերջին օրերին դրա ստորագրումը, թվում է, շտապողական և մեծապես խորհրդանշական է՝ զուրկ Հայաստանի մարտահրավերներին անդրադառնալու իրական հանձնառությունից։
📌 Այս փաստաթուղթը Հայաստանի տարածաշրջանային դաշնակիցներին հավանաբար անհանգստություն կպատճառի։ ԱՄՆ-ի հետ գործընկերության շեշտադրումը՝ զուգակցված եվրա-ատլանտյան կառույցներին ինտեգրման ակնարկներով, վտանգում է առանցքային դաշնակիցների հետ հարաբերությունները, ինչպիսին է Ռուսաստանը։
🔸 Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը հեռու է դիվանագիտական հաղթանակից, որը Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է։ Փոխարենը, այն Հայաստանի խոցելիության, կառավարման ձախողումների և տարածաշրջանային մարտահրավերների սթափ գնահատական է», – գրել է Օսկանյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *