⚖️ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորամասի անձնակազմին մարտական առաջադրանքի ուղարկելուց առաջ ի՞նչ էր հայտնի հակառակորդի՝ Զանգելանում գտնվելու վերաբերյալ, եւ ինչո՞ւ է անձնակազմը Կիրի հանքում կանգնելու փոխարեն հասել Զանգելան՝ ընկնելով շրջափակման մեջ։ Այս եւ այլ հարցերի շուրջ դատարանում հարցաքննվեց փոխգնդապետ Աշոտ Ժամհարյանը։
🗣 Վերջինս հայտնեց, որ երբ տեղեկացել են քիմիկների շրջափակման մեջ ընկնելու մասին, ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը հրամայել է, ամեն դեպքում, շարունակել իրենց խնդիրը։ Մինչդեռ ըստ մեղադրող դատախազի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը նշել է, որ նոր խնդիր է տվել՝ օգնության գնալ շրջափակման մեջ գտնվող անձնակազմին։ Վկան չկարողացավ պարզաբանել՝ ինչու այդ մասին տեղյակ չեն եղել կամ ինչու Մակարյանը դա չի հայտնել։
❗️ Ըստ մեղադրանքի՝ Մակարյանը, իր եւ ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, տվել է «Նահանջ» հրաման՝ Օնիկ Գասպարյանին չզեկուցելով եւ հրաժարվելով օգնության հասնել իրենցից շուրջ 2 կմ այն կողմ շրջափակման մեջ մնացածներին։
📎 Կարդալ ավելին

Ըստ փոխգնդապետի՝ իրենք տեղյակ չեն եղել ԳՇ պետի՝ քիմիկներին օգնության հասնելու հրամանի մասին
Leave a Reply