«Պետական խորհրդանիշների հարցում պետք է զգուշավոր լինել»։ԱԺ նախագահի ու «Քաղաքացի…

«Պետական խորհրդանիշների հարցում պետք է զգուշավոր լինել»։
ԱԺ նախագահի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավերների՝ ՀՀ օրհներգի տեքստում փոփոխություն անելու առաջարկը ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կարծիքով ինչ-որ առումով տրամաբանական է, բայց և չի կարելի թույլ տալ, որ յուրաքանչյուր իշխանություն ձևափոխի պետական խորհրդանիշները։
Պատմաբանին հարցրել ենք նաև «իրական Հայաստան» ու «պատմական Հայաստան» տարանջատման մասին, որը հաճախ անում է ՀՀ վարչապետը։
📌Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև ՔՊ-ի պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը շրջանառության մեջ են դրել «Հայաստանի օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Դրա հեղինակներն առաջարկում են տեղափոխել օրհներգի վերջին քառատողը, որ օրհներգն ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» բառերով, ինչպես նշել են նախագծի հիմնավորման մեջ՝ համապատասխան տրամաբանությամբ և ուղերձով:
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *