Ովքեր և ինչպես 2025թ. պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
2024թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր են ներկայացնելու ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների նոր խմբեր․
📍 2024թ. ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։
📍 2024թ. ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։
📍 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
📍 2023թ. արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) ՀՀ քաղաքացիները։
📍 «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
📍 2024թ. ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները (վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2024թ. ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած (այդ թվում՝ հիփոթեքային) քաղաքացիները չեն ներառվում այս խմբում):
✅ Եկամուտների հայտարարագիրը քաղաքացիները ներկայացնում են տարեկան մեկ անգամ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որը գործում է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով:

Leave a Reply