▪️«Ժողովուրդ». Հանրային հեռուստաընկերության եթերում Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերին էր հայտարարել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքը, եզրակացությունը պատրաստ է և հոկտեմբերին նամակով դիմելու է Ազգային Ժողովի նախագահին՝ դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացնի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»: Սակայն, մինչև օրս չի դիմել։
▪️«Ժողովուրդ». ԱԺ նախագահի հանրային վարքը դատապարտելի է դարձել անգամ ՔՊ-ամերձ օմբուդսմենի համար: Հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում Ալեն Սիմոնյանը՝ դիմելով Արմենուհի Կյուրեղյանին, ասել էր՝ «Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա .…»: «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանն էլ հարցրել է, թե՝ «չե՞ս ամաչում», Ալեն Սիմոնյանը հակադարձել է՝ «չէ՛»: Այս միջադեպի առիթով «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր Մարդու Իրավունքների Պաշտպան Անահիտ Մանասյանին:
▪️«Փաստ». Ո՞վ կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար. Արմեն Հայրապետյանի սպասվող հրաժարականի մասին թերթը գրել էր ապրիլին, բայց Հայրապետյանին հորդորել էին սպասել: Եվ ահա, կես տարի անց, փաստորեն, եկել է ժամանակը: Թերթը գրել էր նաև, որ այդ պաշտոնում նշանակվելու է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիել յանը, որը կառավարությունում համարվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «կադրը»:
▪️«Հրապարակն» էլ անդրադառնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ԲԴԽ անդամների թեկնածուներին։
🔈Մանրամասները ⤵️♥️@RadioSputnikArm |
LIVE 106.0FM |
vk |
dzen
Leave a Reply