▪️«Ժողովուրդ»․ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին, պատգամավոր Գագիկ Մելքոնյանին և ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին առաջիկայում կկանչեն դատարան։ Ռումբ տեղադրելու գործով քրեական վարույթ կա նախաձեռնված․ իշխանության վերոհիշյալ ներկայացուցիչներն այդ գործով տուժող են ճանաչվել և պետք է գնան դատարան՝ ցուցմունք տալու:
▪️«Հրապարակ»․ Ժաննա Անդրեասյանի տեղակալն ապօրինի պաշտոն է զբաղեցնում։
▪️«Հրապարակ»․ Դեկտեմբերին լրանում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը․ խոսքն ամսական 1 շնչին 40+10 հազարական դրամների մասին է։ Թերթի տեղեկություններով, կառավարությունում տևական ժամանակ քննարկումներ են ընթանում ծրագիրը դադարեցնելու հարցով, աջակցության այլ ծրագիր են մշակում միայն սոցիալական որոշ խմբերի համար։ «Սակայն երեկ տեղեկացանք, որ իշխանությունները, կանխատեսելով, թե ծրագրի ավարտից հետո դժգոհության ինչ ալիք է բարձրանալու, որոշել են մինչեւ ապրիլ երկարաձգել ծրագիրը: Գաղտնիք չէ, որ արցախցիների մեծ մասը հենց այդ աջակցության շնորհիվ է բնակվարձերը վճարում, ուստի դադարեցնելը կարող էր բունտի առիթ դառնալ»։
🔈Մանրամասները ⤵️♥️@RadioSputnikArm |
LIVE 106.0FM |
vk |
dzen
Leave a Reply