Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հու…

🇦🇲🇮🇷 Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հունվարի 8-ին կժամանի Հայաստան:
🗣 Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական, մամուլի հարցերով պատասխանատու Տաթևիկ Պետրոսյանը։
🇦🇿 Նշենք, որ Ալի Աքբար Ահմադիանն մեկնել է Ադրբեջան: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա Հարավային Կովկաս կատարած տարածաշրջանային այցի շրջանակներում կհանդիպի նաև Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *