Օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն միակողմանի փակ է լինելու …

🚧 Օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն միակողմանի փակ է լինելու Բաբաջանյան փ. — Աճառյան փ. խաչմերուկից մինչև Բաբաջանյան փ. — Խուդյակովի փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ պայմանավորված ճանապարհաշինարարական աշխատանքներով։
🚘 Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:
[Երևանի քաղաքապետարան]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով