Վրաստանի խորհրդարանում սկսվել է նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալո…

🇬🇪 Վրաստանի խորհրդարանում սկսվել է նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը, ում լեգիտիմությունը չեն ճանաչում երկրի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմությունը։
📌 Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին քիչ առաջ հաստատել է, որ կլքի նախագահական նստավայրը։

🔸 Զուրաբիշվիլին, որը գիշերել էր նախագահական նստավայրում, ավելի վաղ մի քանի անգամ հայտարարել էր, որ չի հեռանալու։ Ընդդիմադիր կուսակցությունները շեշտել են, որ կշարունակեն նրան համարել օրինական նախագահ նույնիսկ Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո։ Իսկ իշխող «Վրացական երազանքը» բանտով էր սպառնացել Զուրաբիշվիլիին։ |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *