Սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում գովազդվում է ռուսերենով կեղծ տեսանյութ…

‼️Սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում գովազդվում է ռուսերենով կեղծ տեսանյութ երգիչ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ։
🤦‍♂️Տեսանյութի մեջ Թաթա Սիմոնյանը ռուսերենով խոսում է իբրև թե իր առողջական խնդիրների մասին՝ պնդելով, թե տուժել է բժիշկների սխալի պատճառով և ընդհուպ հաշմանդամության շեմին է հասել։ Երգչի ձայնը ակնհայտորեն փոխված է։
🤷‍♀️Տեսանյութում, որը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հարյուրավոր հավանումներ ունի, երգչին վերագրում են պնդումը, թե դեղագործական ընկերություններն ու բժիշկները մարդկանց առողջության հաշվին հսկայական գումարներ են վաստակում՝ որպես հիպերտոնիայի բուժման միակ մեթոդ դիտարկելով դեղամիջոցները։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է տեսանյութը և պարզել, որ այն deep fake է` կեղծ։ Երգչին վերագրվում են խոսքեր, որոնք նա չի ասել։
❤️Իսկ եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ:

«Հիպերտոնիայի արդյունավետ բուժում, որին դիմել է Թաթա Սիմոնյանը». կեղծ տեսանյութ երգչի մասնակցությամբ — FIP.AM

Սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում գովազդվում է ռուսերենով կեղծ տեսանյութ երգիչ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ։  Տեսանյութի մեջ Թաթա Սիմոնյանը ռուսերենով խոսում է իբրև թե իր առողջական խնդիրների մասին՝ պնդելով, թե տուժել է բժիշկների սխալի պատճառով և…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով