🇷🇺🇺🇦Այսօր՝ փետրվարի 24-ին, լրանում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի երրորդ տարին․ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ռուսական կողմը բազմաթիվ քարոզչական թեզեր է նետել տեղեկատվական դաշտ:
❌Նախ, ասում էին, որ չեն հարձակվելու Ուկրաինայի վրա, իսկ 2022 թ․ փետրվարի 24-ին հարձակումը սկսելուց անմիջապես հետո Պուտինն իր հայտնի ուղերձում պնդեց, թե Մոսկվան ընդամենը հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում։
❌Երեք օրում Կիևը գրավելու, Ուկրաինան «դենացիֆիկացիայի» և «դեմիլիտարիզացիայի» ենթարկելու քարոզչական գրոհներով մեկնարկած պատերազմի արդեն երրորդ տարում ՌԴ-ին չի հաջողվել ոչ գրավել Կիևը, ոչ տապալել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
❌2022 թվականից մինչև 2023 թվականի սկիզբ ռուսական քարոզչությունը պնդում էր, որ չեն բանակցելու Կիևի «նացիստական ռեժիմի» հետ, որը «Արևմուտքի ազդեցության տակ է» և «չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել»:
💣Սակայն 2023 թվականի կեսերից ռուսական կողմը սկսեց արտահայտվել բանակցությունների հնարավորության մասին՝ նշելով, որ պատրաստ են քննարկել պայմաններ, եթե Ուկրաինան ընդունի որոշակի նախապայմաններ:
Ավելի մանրամասն՝ կարդացեք
FIP.am-ի հոդվածում:
❤️Իսկ եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ:
3-րդ տարին է ՌԴ-ին չի հաջողվում «3 օրում գրավել Կիևը»․ ինչպես է փոխվել պատերազմի քարոզչության դեմքը — FIP.AM
Այսօր՝ փետրվարի 24-ին, լրանում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի երրորդ տարին․ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ռուսական կողմը բազմաթիվ քարոզչական թեզեր է նետել տեղեկատվական դաշտ, սակայն դրանք պարբերաբար ենթարկվել են փոփոխությունների…