Տրանսպորտի գնային համակարգի վերաբերյալ բանավեճի ընթացքում Երևանի նախկին քաղաքապ…

📢 Տրանսպորտի գնային համակարգի վերաբերյալ բանավեճի ընթացքում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պնդեց, որ հարյուր դրամով հնարավոր է ունենալ որակյալ տրանսպորտային համակարգ: Ավինյանը հակադարձեց՝ նշելով, որ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Մարությանը ինքն է նշել, որ տրանսպորտի գինը պետք է փոխվի։
🔸 Ավինյանը ներկայացրեց Մարությանի այդ կարծիքի ձայնագրությունը, որին ի պատասխան՝ Մարությանը նշեց, որ ինքը նախկինում ասել է՝ ինքնարժեքը բնականաբար թանկանալու է, բայց հանրաքվեի միջոցով պետք է մարդկանց հարցնել՝ նրանք ուզում են թանկանա, թե ոչ։
📌 Ավինյանը իր հերթին շեշտեց, որ մարդկանց հուզում է այն հարցը, որ տրանսպորտի գինը 100 դրամից դառնում է 300 դրամ, սակայն Ավինյանի խոսքով՝ դա սուտ է, մոլորեցում է եւ իրականությանը չի համապատասխանում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *