Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում․ պաշտպանական թիմը նր…

❗️ Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում․ պաշտպանական թիմը նրան առաջադրված մեղադրանքները համարում է միջազգային իրավունքի բացահայտ խախտում։
🔸«Այլախոհության շարունակական ճնշման աննախադեպ սրման շրջանակներում Ադրբեջանի դատախազությունը շուրջ 45 պոտենցիալ մեղադրանքների նոր հսկայական ցուցակ է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ։
🔸 Մեղադրանքները հիմնվում են ավելի քան 25,000 էջանոց նյութերի վրա, որոնք հավաքված են 100 հատորներում և գրված են ադրբեջաներեն։ Այդպես կոչված ապացույցները թաքցված են թե՛ Վարդանյանի, թե՛ հանրության համար։ Նրան և նրա փաստաբանին թույլատրվում է միայն սահմանափակ ժամկետներում ծանոթանալ նյութերին՝ առանց պատշաճ թարգմանության կամ գրառումներ կատարելու լիարժեք հնարավորության։ Այս ամենը հիմնավորվում է «ազգային անվտանգության նկատառումներով», – նշվում է Վարդանյանի փաստաբանական թիմի հայտարարության մեջ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *