Ցմահ ազատազրկում՝ ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ո…

⚖️ Ցմահ ազատազրկում՝ ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետի նկատմամբ։
📌 Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024թ. դեկտեմբերի 13-ի վճռով ՃՈ ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Դանիել Դանիելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ցմահ ազատազրկումը:
🔸 Հիշեցնենք, որ 2018թ. մայիսի 3-ին ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղից 500 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու նպատակով կատարել էր ավազակային հարձակում, որի հետևանքով սպանել էր բանկի անվտանգության աշխատակցի, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդին, ոստիկանության՝ տարածքում ծառայություն իրականացնող ավագ ենթասպային: Անվտանգության մեկ այլ աշխատակից ստացել էր հրազենային վիրավորում:
[ՀՀ գլխավոր դատախազություն]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *