Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրահանգով երկրի ԶՈՒ-ն գրավել է բուֆերայի…

🇮🇱🇸🇾 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրահանգով երկրի ԶՈՒ-ն գրավել է բուֆերային գոտին, որը գտնվում է Գոլանի բարձունքների և Սիրիայի միջև: Սիրիական բանակն ավելի վաղ լքել է այնտեղի դիրքերը:
🗣 «Մենք թույլ չենք տա, որ որևէ թշնամական ուժ հաստատվի մեր սահմանին»,- հայտարարել է Նեթանյահուն Սիրայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին:
📍 Սա առաջին դեպքն է, որ իսրայելական զորքը տեղակայվելու է բուֆերային գոտում: Իսրայելը գրավել է Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները 1967թ. և անեքսիայի ենթարկել այն 1981-ին: Բուֆերային գոտին ստեղծվել է 1974թ., այնտեղ պարեկություն էին իրականացնում ՄԱԿ-ի խաղաղապահները: |cnn.com|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *