Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է ամերիկյան կողմի միջնորդությամբ հանդիպել Հայ…

🇦🇲🇺🇸🇦🇿 Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է ամերիկյան կողմի միջնորդությամբ հանդիպել Հայաստանի արտգործնախարարին: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով իր դիվանգիտական աղբյուրներին։
📌 Ըստ APA-ի աղբյուրի՝ Բայդենի վարչակազմն «անարդարացի և կանխակալ քաղաքականություն է վարում, և այդ պատճառով Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում, որ Վաշինգտոնը մասնակցի խաղաղության օրակարգին»:
🗣 Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը, պատասխանելով «Ազատության» հարցմանը, հաստատել է, որ հայկական կողմը համաձայնություն է տվել հանդիպմանը: |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *