Ուրբաթ օրը հայտնի կդառնա խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարվա հաղթողը։ Այդ պա…

Ուրբաթ օրը հայտնի կդառնա խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարվա հաղթողը։ Այդ պարգևին հավակնում է 286 թեկնածու։ Եթե կարծում եք, թե շատ մեծ թիվ է, հիշեցնեմ, որ անցած տարի ավելի քան 350 անուն էր ներկայացվել։ Անխտիր բոլոր թեկնածուների անունները կհրապարակվեն միայն 50 տարուց։
Իսկ առայժմ հայտնի են միայն այն անհատներն ու կազմակերպությունները, որոնց անունները հրապարակել են ներկայացնողները․ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկ, ավստրալացի համակարգչային ակտիվիստ Ջուլիան Ասանժ, Հռոմի պապ Ֆրանցիսկոս, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, ՆԱՏՕ-ի արդեն նախկին ղեկավար Յենս Ստոլտենբերգ և նույնիսկ Դոնալդ Թրամփ։
Թեկնածուների թվում է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Պաշտոնական հիմնավորումն այսպիսին է՝ «Հայաստանում և մի շարք այլ երկրներում գործող մոտ 50 նոր և աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական եւ մարդասիրական կառույցների ստեղծման եւ աջակցման համար»։
🔈 Ժամն է՝ լսելու Դուլյանին։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *