Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեց…

🇷🇺🇺🇦 Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով, հաղորդում է օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությունը։
📌 Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտարարել է Կասպիյսկի օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքի վրա հարձակվելու փորձի մասին։ Մելիքովը չի հստակեցրել, թե արդյոք անօդաչու թռչող սարքը խոցվել է, սակայն, ըստ նրա, խուսափել են վնասվածքներից ու ավերածություններից։
🔸 ՌԴ ՊՆ-ն իր հերթին տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ի գիշերը ՀՕՊ համակարգերի կողմից «ոչնչացվել են» 11 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքեր։ Նրանցից ութը, ըստ ՊՆ-ի, գնդակոծվել են Բելգորոդի շրջանի, ևս երեքը՝ Սև ծովի վրա։ |factor.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *